Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ալիևի պնդմամբ՝ ներկայումս կան շատ լավ և բարենպաստ հնարավորություններ խաղաղության օրակարգի առաջմղման համար:
Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ երկկողմ գործընթացի շրջանակում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը