15 05 2024

Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը․ Ստեփան Դանիելյան

Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը․ Ստեփան Դանիելյան

Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման ետևում կանգնած է Ռուսաստանը և նպատակը Հայաստանը ծայրագավառ, կամ գուբերնիա դարձնելն է:
Այս քարոզչությունն ուղղված չէ Արևմուտքին, սատարում ստանալու համար: Արևմուտքում լավ գիտեն, որ դա այդպես չէ: Ռեժիմի նպատակն է ինչ-որ կերպ գաղափարական հիմք ձեռք բերել հանրության որոշ շրջանակների մոտ, ինչպես նաև արդարացնել տարածքների զիգումն ու իրենց կատաստրոֆիկ կառամարումը:
Սակայն, ինչու Ռուսաստանը չի աջակցում Բագրատ Սրբազանին և դիտորդի կեցվածք է ընդունել:
Պատճառները հետևյալն են.
1. Եթե Ռուսաստանն աջակցի շարժմանն, ապա հաջողության դեպքում պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի առջև, իսկ դրան հիմա պատրաստ չէ: Քանի դեռ շարունակվում է ուկրաինական պատերազմն ու Արևմուտքի հետ ընթանում է չհայտարարված պատերազմ, Ռուսաստանն ի վիճակի չէ Հայաստանի համար հակամարտության մեջ մտնել Թուրքիայի, Ադրբեջանի ու առհասարակ ՛՛թյուրքական աշխարհի՛՛-ի հետ:
2. Եթե Ռուսատանն ուղղակիորեն ներքաշվի ներքաղաքական պայքարի մեջ, ապա դա ազդակ կլինի ՀԱՊԿ-ի երկրների համար, որ իրենց ներքաղաքական հարցերում դա ևս հնարավոր է, դա իրենց համար կդիտարկվի որպես նման քաղաքականության սկիզբ և լարում կմտցին միջպետական հարաբերություններում:
3. Առհասարակ, այսօրվա Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ իր վրա չվերցնի մյուս երկրների ներքին խնդիրները: Օրինակ, աջակցում է պաղեստինցիներին, բայց համարում է, որ դա առաջին հերթին արաբների խնդիրն և արաբական երկրները պետք է առաջին քայլը կատարեն: Նույնը Սերբիային ու մյուս երկրներին է դա վերաբերվում: Դա վերաբերվում է նաև Հայստանին, իշխանության փոփոխությունը դա մեր խնդիրն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ