03 05 2024

Սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները կամ քննիչները մարդկանց ստորացնում են. Արթուր Խաչատրյան



Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով հպարտանալու առիթ չունի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր գնահատական է տվել 3.07: 2.99-ը դիկտատուրա է, այսինքն ընդամենը 0.7 միավորով  է Հայաստանը բարձր այդ շեմից: Հիմա կասեն՝ 3.07-ը նշանակում է, որ մենք անցումային  ժողովրդավարություն է, բայց եթե թվերը բողադրիչների բժանենք, կտեսնենք, որ այդ շեմը հաղթահարել են 4,25, որովհետեւ այդքան միավոր ստացել է քաղաքացիական հասարակությունը: Եթե 4.25-ը մի քիչ նվազեցնեք, ապա կտեսնեք որ Հայաստանը, որը ոգևորությամբ իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, անցումնային դիկտատուրա է։

«Freedom House»-ը  և ԱՄՆ պետքարտուղարությունը  ուշադրություն են դարձրել բռնի ուժ կիրառելու հանգամանքին: Մարդուն ձերբակալել եք, ձեռնաշղթաները հագցրել եք, նա չի կարող այլևս  դիմադրույուն ցույց տալ, բայց սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները կամ քննիչները մարդկանց ստորացնում են: Ավտոբուսի միջադեպից հայտնի Սամվել Վարդանյանի հետ կատարվածը սև խարան է  իշխանությունների վրա: Ուղեկցող ոստիկանները  Զեյթունում դուրս են գալիս, իբրեւ թե զուգարան փողոցում, որը բավական զզվելի է, երեք դիմակավորված անձինք կամ առարկաներ, այդ տղայի նկատմամբ ֆիզիկական բռնություն եւ ստորացում են իրականացնում: Գտե՞լ եք այդ մարդկանց, իհարկե չեք գտել»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ