02 05 2024

Ուկրաինայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել է քաղաքական խորհրդակցություններ անցկացնել

Ուկրաինայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել է քաղաքական խորհրդակցություններ անցկացնել

Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։

 

Այս մասին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան գրել է  իր X-ում։

«Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան:

Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ», – հավելել է նա:

 

ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնում են․

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ