30 04 2024

Ո՞ւմ ենք ձեռք առնում, ինչ է նշանակում «նախնական սահմանազատում»․ Արթուր Խաչատրյան



ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկայացրեց 2 փաստաթուղթ, որոնցից առաջինը ապրիլի 19-ի սահմանազատման և սահմանային անվտանգության գծով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների համատեղ հայտարարությունն էր, երկրորդը՝ արդարադատության նախարարության երեկվա հայտարարությունը։

 

«Ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում։ Այսինքն, մի հատ հիմա սահմանազատենք, հետո՝ վաղը չէ մյուս օրը մի հատ էլ գանք սահմանազատենք, հետո մյուս օրը, երբ անձրև գա՝ մի քիչ էլ էս կողմ սահմանազատենք։ Ո՞ւմ ենք ձեռք առնում, ինչ է նշանակում «նախնական սահմանազատում»։ Սահմանազատումը գուլպա չի, որ սեփական հիգիենային հետևող ամեն մարդ՝ ամեն առավոտ պետք է փոխի, մի փորձեք անտրամաբանական, բայց գեղեցիկ հնչող բառերով մոլորեցնել հանրությանը», - հայտարարեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ