22 04 2024

Ի՞նչ իրավիճակ է Տավուշում

Ի՞նչ իրավիճակ է Տավուշում

«Հայտնի խոսք կա. «Եթե ինչ-որ բան ուզում ես սպանես ՝ ստեղծի հանձնաժողով»։ Հանձնաժողովը ստեղծելուց առաջ գործընթացն էր ապօրինի»,- Ոսկերպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով սահմանազատման հանձնաժողովին կից, համայնքների ղեկավարների ներգրավմամբ նոր հանձնաժողով ստեղծելու որոշումը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը ստեղծել են, որպեսզի ապօրինի գործընթացը լեգիտիմացնեն։

«Եթե իշխանությունների նպատակն ազնիվ լիներ, ապա իրենք պետք է սահմանազատման և սահմանագծման գործընթացն ընթացակարգով ապահովեին, այն չի արվել»,-հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորի կարծիքով՝ հանձնաժողովում գյուղապետերին են ներգրավել, որ հետո ասեն, թե տեղի ժողովուդը կողմ է այդ գործընթացին։

Դանիելյանը հայտնեց, որ լուրեր է լսում, որ մարդկանց ճնշումների են ենթարկում, նույն վարչական շրջանների ղեկավարներին և համայնքապետերին։

«Այս պահին էլ շանտաժի են ենթարկում, ասում են՝ եթե ժողովուրդը գործողություն արեց, զինվորականներն այնտեղ ականի վրա պայթելու են»,-հայտարարեց Դանիելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ