Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է սպառնալիք դառնան մարդկանց հիմնարար իրավունքների համար, մինչդեռ փաշինյանական իշխանությունը հարվածի տակ է դրել ոչ միայն մեր երկրի այդ հատվածի, այլ նաև ամբողջ Հայաստանի անվտանգությունը՝ բավարարելով Ադրբեջանի պահանջնեը և Արցախի ճակատագրի կրկնության համար բոլոր նախադրյալները ստեղծելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։
«Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրությունից ու պետությունից դուրս․
1․ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի անուններից տարածված համատեղ հայտարարությունը Տավուշի մարզի հատվածում ի օգուտ Ադրբեջանի տարածքային զիջումների գնալու մասին լեգիտիմ չէ, քանզի Մհեր Գրիգորյանը նման լիազորություններ չունի և չի կարող ունենալ։
2․ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի թաքնվել Մհեր Գրիգորյանի կամ այլ պաշտոնյայի հետևում, միևնույն է անհատական, քաղաքական ու իրավական պատասխանատվություն է կրում Տավուշի մարզին ու ամբողջ Հայաստանին հասցվելիք վնասների համար։
4․ Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է սպառնալիք դառնան մարդկանց հիմնարար իրավունքների համար, մինչդեռ փաշինյանական իշխանությունը հարվածի տակ է դրել ոչ միայն մեր երկրի այդ հատվածի, այլ նաև ամբողջ Հայաստանի անվտանգությունը՝ բավարարելով Ադրբեջանի պահանջնեը և Արցախի ճակատագրի կրկնության համար բոլոր նախադրյալները ստեղծելով։
5․ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է։ Ինքը գիտի, որ եթե Հայաստանը մնա, ապա ինքն ի վերջո դատվելու է։ Դրա համար էլ առաջնորդվում է՝ «Կա՛մ ես կլինեմ իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստան չի լինի»։ Դա նշանակում է, որ մենք էլ պետք է համարժեք պասիոնարություն դրսևորենք ու հակադրվենք «Կա՛մ Հայաստանը, կա՛մ Նիկոլը» կարգախոսով»,- գրել է Թևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը