16 04 2024

Էնպիսի վիրավորանքներ են հասցնում, որ մարդն ընկնում է դրա մեջ․ ՔՊ-ական պատգամավոր



Երիտասարդը, կարծում եմ, անցել է բոլոր սահմանները և օրենքի առջև պետք է պատասխան տա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչու պատգամավորը տեղի ունեցածը չի գնահատում որպես «էմոցիոնալ պոռթկում»՝ օրինակ բերելով, որ երբ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու երեսին ասեց էմոցիոնալ պոռթկում եմ ունեցել, Ասլանյանը հակադարձեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ, այլ հստակ կանխամտածված մոտեցում է»:

«Մանիպուլացնում են։ Ալեն Սիմոնյանի դեպքն ու սա տարբեր հասկացողություններ են։ Մարդը գնում է, իսկ մյուսը մոտենում և նրան անձնական այնպիսի վիրավորանքներ է ասում, որ մարդն ընկնում է դրա մեջ»,- հայտարարեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ