20 04 2023

Այսպիսին են բոլոր այն սրիկաները, որոնք պաշտպանում են իրենց առաջնորդին, բայց, չեն ուզում ընկալվել դավաճան. Վերլուծական

Այսպիսին են բոլոր այն սրիկաները, որոնք պաշտպանում են իրենց առաջնորդին, բայց, չեն ուզում ընկալվել դավաճան. Վերլուծական

Zham.am-ը գրում է.

«Այսօրվա ԱԺ-ի ՔՊ խմբակցության շարքերում կա մի սպիտակ մազերով անձնավորություն, որի անունն է Հակոբ Ասլանյան:

Նրա մասին մարդիկ քիչ բան գիտեն: Ընդամենը այն, որ բոլոր հանգուցային վիճակներում միշտ կրծքով պաշտպանել է Նիլոլ Փաշինյանին:

Երեկ, երբ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, Ասլանյանը իր ավանդույթին չդավաճանեց, նա հայտարարեց, որ կրկին վստահում է իր առաջնորդին, քանի որ գիտի, որ «...Նիկոլ Փաշինյանը հուզական չէ, Նիկոլ Փաշինյանը շատ սովորական, հայրենասեր մարդ է...»: Շարունակելով իր միտքը, ՔՊ-ական պատգամավորը նշեց հետևյալը. «... եթե ես նրան չհամարեի հայրենասեր, նրա կողքին չէի կանգնի...»։

Բայց, որպեսզի սխալ չընկալվի հանրության կողմից, Ասլանյանը միաժամանակ հետևյալ միտքն արտահայտեց. «...Ինչ վերաբերվում է հայտարարությանը, ես էլ եմ հիմա ասում` Արցախը Հայաստան է, եւ վերջ, որովհետեւ Արցախը պատմական Հայաստան է, բայց որ հիմա նա գտնվում է Ադրբեջանի կազմում եւ գտնվում է բոլշեւիկների, թուրքերի ու դաշնակների միջոցով, դա արդեն ուրիշ հարց է...»։

Այսինքն, Ասլանյանը ուզում է ասել, որ ինքը Արցախը համարում է հայկական, բայց ի՞նչ անի խեղճ Նիկոլը, որ այն վաղուց ուրիշները հանձնել էին Ադրբեջանին:

Ահա, այսպիսին են բոլոր այն սրիկաները, որոնք շահադիտական նպատակներով պաշտպանում են իրենց առաջնորդին, բայց միաժամանակ, չեն ուզում հանրության աչքերում, ընկալվել, որպես ԴԱՎԱՃԱՆ:

Այն, որ  այդպիսի սրիկաները տարիներ շարունակ կարողացել են  «շուստրի» դիրքորոշումով ապրել, փաստ է: Բայց Ասլանյանը չգիտի, որ Փաշինյանի հեռացումից հետո, նա այլևս չի կարողանալու «լեզու գտնել» նոր իշխանության հետ, նույնիսկ երբ այսօր իր  ալիբիի համար հայտարարում է, թե իբր ինքն էլ  է համարում Արցախը հայկական:

Այն, որ այս սրիկան վաղուց իր սպիտակ մազերից չի ամաչում, դա փաստ է: Այն, որ նման սրիկաների համար բարոյականություն հասկացություն գոյություն չունի, նույնպես հասկանալի է: Բայց, որպեսզի մեր ժողովուրդը առաղջանա, նման սրիկաներին պետք է անպայման պատասխանատվության ենթարկել, իսկ նրա սերունդները հավերժորեն պիտի ամաչեն նրա հակապետական գործնեության համար:

Ոչինչ չի մոռացվելու, ոչիչնչ չի ներվելու թեզը հենց այսպիսի մարդկանց պիտի վերաբերվի, որպեսզի մյուս պոտենցիալ սրիկաները, երկրի, Հայրենիքի վրա խաղադրույքներ դնելով այլևս չզբաղվեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ