15 04 2024

Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան



Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Times պարբերականի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ։

«Եթե այդ ապօրինի միգրանտները տնտեսական, քաղաքական կամ այլ արժեքով Մեծ Բրիտանիայի համար օգտակարություն ներկայացնեին, այնտեղ կպահեին։ Բայց իրենք չեն կարողանում հետ ուղարկել, ուղարկելու են այլ երկրներ։ Հիմա այդ ապօրինի միգրանտների հոսքը որտեղից է ավելի շատ տեղի ունեցել. Աֆղանստան, Հնդկաստան, Պակիստան, արաբական, աֆրիկյան երկրներ։ Հիմա մեր ցածր ծնելիության, արտագաղթի պայմաններում, անհասկանալի իրավական հիմքի վրա անհասկանալի գործարքի արդյունքում Պակիստանից, Բանգլադեշից կամ այլ երկրից եկած 50 կամ 100 հազար մարդ գա, հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինելու Հայաստանի հետ մի քանի տարի հետո»,- նշեց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ