Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողի հարցին, թե Փաշինյանը տավուշյան այցի ընթացքում հայտարարել էր, որ եթե այդ տարածքները չտանք՝ պատերազմ կլինի, արդյո՞ք Ադրբեջանի մոտեցումներում փոփոխություն կա, քանի որ մոտ մեկ ամիս է անցել այդ այցից, բայց, բարեբախտաբար, պատերազմ չկա՝ պատասխանեց, որ ամենավտանգավոր հանգամանքն այստեղ այն է, որ ՀՀ իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի ու ահաբեկման եղանակով։
«Այսինքն, իբր, գնում են մարդկանց հետ խոսելու, իրավիճակ ներկայացնելու, բայց դա այլ կերպ, քան ահաբեկչություն որակել չի կարելի։ Եթե դա լիներ փակ քննարկում՝ հասարակության քիչ մասը կհավատար՝ մտածելով, թե ինչպե՞ս կարելի է գնալ՝ հասնել այնտեղ ու հայտարարել, որ մեր բանակը պատրաստ չէ պատերազմի։ Այսինքն, բանակին նման ծանր հարված հասցնելը այս իշխանության հակապետական դրսևորոման ոչ եզակի դրսևորումներից մեկն է։ Այն մարդիկ, ովքեր առնչվում են բանակին, ովքեր տիրապետում են ԶՈՒ-ին՝ գիտեն, թե ինչ ազդեցություն, ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ նման հարցածը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը