ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նախորդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
«Նա ասաց՝ Արցախի հարցը ուժային կենտրոնները դիտում էին, որպեսզի Հայաստանի վրա վզկապ անցկացնեն և Հայաստանը կառավարեն։ Եվ դրանից հետևություն՝ եթե Արցախի հարցը, իր խոսքերով, պավադոկ էր, որպեսզի Հայաստանն անկախությունից զրկեն, դե Փաշինյանն էլ ամեն ինչ արեց, որպեսզի այդ «պավադոկից» զրկվի։ Այսինքն՝ իր քաղաքականությունը, իր խոսքերով, ուղղված է եղել հենց Արցախը զոհելուն, որպեսզի փրկի Հայաստանը, բայց մենք տեսնում ենք, թե Արցախը զոհելուց հետո մենք ինչ ավելի վատ վիճակում ենք հայտնվել։ Դրանից բացի, նա շարունակեց հին թեզը՝ փոխենք պատմության ընկալման սոցիալ-հոգեբանական հիմքը՝ պատմական Հայաստան, իրական Հայաստան։ Հայաստանը մեկն է, այսօրվա Հայաստանը պատմական Հայաստանի մի մասն է, բայց ինքն այդ խոսքերով ուղղակի փորձում էր ժողովրդի դիմադրության ոգին կոտրել և ամեն կերպ իր կապիտուլյանտական, պարտվողական քաղաքականությունը հրամցնել որպես միակ ռեալ պոլիտիկ, որով հնարավոր կլինի Հայաստանը փրկել։ Այն դեպքում, երբ իր ղեկավարման օրոք, նաև այս պահին Հայաստանն ազատ անկման մեջ է, և պետականության կորուստը, ցավոք սրտի, այլընտրանք է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը