14 04 2024

Մտավախությունը, որ Արցախի սցենարը կարող է կրկնվել ՀՀ-ում այս իշխանությունների մնալու պարագայում կարող է ի կատար ածվել. պատգամավոր

Մտավախությունը, որ Արցախի սցենարը կարող է կրկնվել ՀՀ-ում այս իշխանությունների մնալու պարագայում կարող է ի կատար ածվել. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված՝ փոխվել է բոլորիս բնականոն կյանքն ու առօրյան։

Որպես Տավուշը ներկայացնող պատգամավոր, այսօր ուզում եմ անդրադառնալ չորս բնակավայրերը զիջելու՝ մեզ պարտադրվող օրակարգին։ 

Ցավոք, մեր այն մտավախությունը, որ Արցախի սցենարը կարող է կրկնվել Հայաստանի Հանրապետությունում, այս իշխանությունների մնալու պարագայում կարող է ի կատար ածվել։

Միակողմանի, անօրինական, հակասահմանադրական զիջումները, որոնք պարտադրվում են Հայաստանի գործող իշխանություններին, թշնամուն հնարավորություն են տալու օղակի մեջ առնել Հայաստանը՝ վերածելով մեր Հանրապետությունը յուրատեսակ անկլավի»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ