«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․
«Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ իրավական հիմք չէ, իրավական հիմքն այն արձանագրությունն է, որն Ադրբեջանը պաշտոնապես իրն համար գործողության մեջ է դրել 1993 թվականի սեպտեմբերի 24-ից։ Այդ արձանագրության երկրորդ մասում հստակ է ասված, որ երկրների համար այս համաձայնագրի կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնապես անդամակցելու պահից։ Իլհամ Ալիևի հայրը 1993 թվականի սեպտեմբերի 24 ստորագրել և ԱՊՀ ռեեստր է ուղարկել այս տվյալները։ Հետևաբար, Ադրբեջանի համար այս իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթն ունի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 24-ից։
Նույն Նիկոլ Փաշինյանը, երբ վկայակոչում է Ալմա-Աթայի գործընթացը, չի էլ տիրապետում այս տարրական բաներին։ Եթե նա նույնիսկ դա է հիմք ընդունում, 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը պետք է լինի սահմանազատման հիմք։ Եվ դա հիմք ընդունելով՝ դու պետք է կատարես ճշգրտումներ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը