ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ:
«Դատարանը գտնում է, որ կալանքի ժամկետը պետք է հետաձգել ևս երեք ամիս ժամանակով՝ մինչև 2024 թ. հունիսի 15-ը ներառյալ»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը։
Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ինչպես հայտնեց դատավորը, առանձին փաստաթղթով կտրամադրվի դատավարության մասնակիցներին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորները երաշխավորություն էին ներկայացրել դատարան Արմեն Աշոտյանի վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը