10 04 2024

Մի հավատացեք, ուղղակի ինքն իր անձնական հարցերն է լուծում, մեզ քցում ա․ Ստեփան Դանիելյան

Մի հավատացեք, ուղղակի ինքն իր անձնական հարցերն է լուծում, մեզ քցում ա․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշին յանի այսօրվա հայտարարություններին, գրում է.

«Եթե ընտանիքում բարդակ է, ամեն օր վեճեր են, ընտանիքի անդամները միմյանց դանակահարում են, ապա մեղավորը տան հայրն է՝ «նայողը»:

Իսկ եթե աշխարհում է նման բաներ կատարվում՝ Արցախում՝ էթնիկ զտումներ, Գազայում՝ ցեղասպանություն, Ուկրաինայում՝ պատերազմ, ապա խնդիրը աշխարհը «նայողի»՛ մեջ է. կամ ինքն է հրահրում՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով, կամ էլ երեխաներն արդեն մեծացել են ու ատչոտ չեն տալիս իրեն, կամ էլ  վատ կառավարիչ է, կամ էլ արդեն ծերացել է ու մեկ մեջքն է բռնվում, մեկ՝ գլուխը, կամ էլ էլ փող չի կարողանում աշխատել, որ պրոտեժեներին պահի, կամ պատժի՝ փող չտալով, այսինքն սանկցիաներ կիրառի:

Այս դեպքում անիմաստ է, որ այս իրավիճակում հարևաններից որևէ մեկը՝ քնից ուշ արթնացածը,  փորձի մտնել հին հովանոցի տակ: Արդեն անիմաստ է, բայց դա չի նշանակում, որ եթե ՛՛նայողն՛՛ էլ ավտորիտետ չի, ուրեմն այլ նայող պետք է գտնել:

Կարող է  հիմա բեսպրեդելի ժամանակներն են, նոր ավտարիտետ դեռ չկա, ժամանակ է պետք, որ մեկն ու մեկը կայանա ու նոր կարգ հաստատի: Ուրեմը պետք է նայել կողքերն ու տեսնել, թե քո օրին էլ ովքեր են կան, որ միասին իրար գլուխ հավաքվենք ու տեսնենք ինչ ենք անում: Իսկ ով ասում է, որ դե եկեք հին Պապայի մոտ գնանք, բայց հույս չկա, որ մի բան ստացվի, բայց մեկ էլ տեսար ..., մի հավատացեք, ուղղակի ինքն իր անձնական հարցերն է լուծում, մեզ քցում ա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ