08 04 2024

Տավուշեցուն մենք միշտ ճանաչել ենք որպես ըմբոստ, իր հողն ու ջուրը պահպանող. Սեյրան Օհանյան



«Դուք ձեր մաշկի վրա եք զգացել պատերազմի դժվարությունները, դառնություններն ու դաժանությունները: Դուք կարողացել եք ձեր դիմացի հակառակորդին ծնկի իջեցնել և տիրապետել այն բոլոր տարածքներին և կարևոր ռազմավարական կետերին, որը հնարավորություն էր տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը զբաղվել իր առօրյաով՝ գյուղատնտեսությամբ, իր կեսնագործութնեության ապահովման խնդիրներով»,- Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Վերջին պատերազմներում կրած պարտություններից հետո Հայաստանի շուրջ օղակը փորձում են սեղմել: Հիմնական հանցագործները թուրքադրբեջանական տանդեմն է և այն ուժերը, որոնք աջակցում են նրանց: Այս ամենը տեղի է ունենում մեր իշխանությունների թողտվությամբ՝ անգրագետ կառավարման, օպերատիվ իրավիճակին, ռազմաքաղաքական իրադրությանը ժամանակին չարձագանքելու և դավաճանական պահվածքի արդյունքում »,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ