08 04 2024

Չի բացառվում ճակատի սահմանափակ ուղղություններով գործողությունների ծավալում. Տիգրան Աբրահամյան



Ադրբեջանը սպառազինվում է բոլորի աչքի առաջ, բնականաբար, այդ զենքերը մի օր կրակելու են: Այս մասին արտգործնախարարության դիմաց՝ ի աջակցություն Հայաստանի քաղբանտարկյալների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քատուղար Տիգրան Աբրահամյանը:

«Կարծում եմ, որ այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ, ինչն, իհարկե, չի բացառում ճակատի սահմանափակ ուղղություններով որոշակի գործողությունների ծավալումը։ Վտանգավոր եմ համարում բոլոր այն ուղղությունները, որոնց հետ կապված Ադրբեջանը պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով տարածքային պահանջներ է ներկայացրել։ Այդ ուղղություներով Ադրբեջանի կողմից հնարավոր գործողությունների հավանականությունը շատ ավելի մեծ է»,-նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ