05 04 2024

Մենք գիտենք, որ սա հակասում է Ադրբեջանի հետ համագործակցությանը․ Ալիևը՝ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման մասին

Մենք գիտենք, որ սա հակասում է Ադրբեջանի հետ համագործակցությանը․ Ալիևը՝ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման մասին

Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հարավային Կովկասի համար. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

«Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձել են համոզել մեզ, որ այս հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, մենք գիտենք, որ դա հակասում է Ադրբեջանի հետ համագործակցությանը»,- նշել է Ալիևը Թուրքիայի խորհրդարանի անդամ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ