05 04 2024

Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար․ Գագիկ Համբարյան

Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար․ Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բյուսելյան հանդիպման արդյունքը հետևյալն է. 4 տարում ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 270 միլիոն եվրո, իսկ ԱՄՆ-ն՝ 65 միլիոն... ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն էլ հատուկ նշում է, որ շարունակելու են աջակցել Արցախից տեղահանվածներին՝ բացահայտ հասկացնելով, որ իրենց՝ Ֆրանսիայի և ԵՄ-ի հովանավորությամբ Արցախը լքած հայությունը, որը Նիկոլի կողմից հենց Մակրոնի և Միշելի քավորությամբ է ճանաչվել Ադրբեջանի մաս 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին, հույս չունենան, որ վերադառնալու են Արցախ ու պետք է բավարարվեն Վաշինգտոնից շպրտված կոպեկներով... Սա է այսօրվա հանդիպման գինը... Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այսօրվա հանդիպման հովանավորը և ֆինանսիստը Էրդողանն ու Ալիևն են... Այդքանով է արևմուտքը գնում Հայաստանը, որ ֆուլ տարբերակով ընդամենը որոշ ժամանակ անց նվիրի Թուրքիային...
Հիշեցնեմ, որ 2003 թ-ի Վրաստանում "վարդերի հեղափոխությունից" հետո նույն ԱՄՆ-ն և ԵՄ-ն Սաակաշվիլիի կառավարման առաջին 5-6 տարիներին տարեկան մոտ 1 միլիարդ դոլար էին տրամադրում Թբիլիսիիին... Դե Ուկրաինայի մասին էլ չասեմ...
Եռակողմ հանդիպման ժամանակ հնչաց մյուս բոլոր ելույթներն աջակցության մասին և այլն, ընդամենը հերթական լապշան է հայության ականջներին և ականջահաճո հայամետ զառանցանքնեն են, որոնց հիմքում ՈՉԻՆ չկա և չէր էլ կարող լինել...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ