02 04 2024

1920-ի քարտեզով Հայաստանը 31.000 քկմ է, անկլավ չկա, մինչև Ղազախ մեր տարածքն է. Գառնիկ Դանիելյան



Դեմարկացիա չի արված, եթե չի արված, ո՞վ կարող է ասել, թե դա ում տարածքն է: Հո ասելով չի: Ես էլ ասում եմ՝ այդպես չի: Այս մասին լրգարողնեի հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հայաստանը դրա համար երկու հիմք ունի. մեկը, որ մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, այդ քարտեզները պետք է հիմք ընդունել: Մյուսն էլ ԽՍՀՄ-ից դուրս գալն է: Երկու քարտեզներով էլ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ 1920  թվականի քարտեզով Հայաստանը 31 հազար քկմ է, Արծվաշենն էլ կպած է Հայաստանին, անկլավ չկա, մինչեւ Ղազախ մեր տարածքն է: Թող քարտեզները բացեն, նայեն: 1993-ին, երբ հեյդար Ալիեւը ստորագրել, մտել է ԱՊՀ կազմի մեջ, դե ֆակտո ճանաչել է այն սահմանները, որոնցով մտել է: Ասել է՝ էդ պահի սահմաններով 1993-ի սեպտեմբերի 24-ին, մտել է ԱՊՀ: Այս հարցերը տվել ենք, Արարատ Միրզոյանին էլ ենք հարցրել: Ասում են՝ ադրբեջանցիները չեն ընդունում: Բա ձեր գործն ի՞նչ է, որ ադրբեջանցիները չեն ընդունում, բա ինչի՞ համար ենք ձեզ ընտրել»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ