Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային՝ Նոտո թերակղզում 2024թ. հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար: Որոշումը կայացվել է կառավարության՝ մարտի 28-ի նիստում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2011թ.-ին Ֆուկուշիմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժածների համար ՀՀ-ն նվիրաբերել էր 500 հազար ԱՄՆ դոլար։ Ճապոնիան Հայաստանի խոշորագույն դոնոր երկրներից է: 1992 թ. երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով տրամադրված դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 84 մլն ԱՄՆ դոլար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը