28 03 2024

Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ

Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջինս այցելել է Ադրբեջանի կողմից ստեղծած ապաստարան՝ նախտեսված բնակչության խոցելի խմբերի համար և հետաքրքրվել է թե՛ բուն հաստատությունում, թե՛ դրանից դուրս ապրող հայ բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վերաբերյալ:

Հիշեցնենք. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում ասել է, որ օկուպացված Արցախում 10 կամ 11 հայ է մնացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ