Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատասխանելով լրագրողների հարցերին, մանրամասներ է պատմել Մոսկվայի մարզում ահաբեկչություն կատարած անձանց ձերբակալելիու մասին, հայտնում է БЕЛТА-ն։
Լրագրողի այն հարցին, թե Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո անհրաժեշտ է արդյոք Բելառուսում անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լուկաշենկոն պատասխանեց, որ այժմ Բելառուսում, երբ զանգվածային միջոցառումներ են կազմակերպելիս արդեն արվում է ամեն ինչ անվտանգության ապահովման համար։ «Մենք այնտեղ ոստիկաններ և ՕՄՕՆ-ներ ենք ուղարկում, բայց պետք է նրանց համալրենք զինվորականներով: Բոլորը զինված են»,- ասաց նա։
Լուկաշենկոն մեկնաբանել է նաև այն հարցը, որ ահաբեկիչները ծրագրում էին Բրյանսկի շրջանով փախչել Բելառուս։
«Նրանք չկարողացան գնալ Բելառուս: Նրանց կուրատորները (մենք կասկածներ ունենք ոմանց մասին, ես կզանգեմ Պուտինին և կասեմ իմ կասկածները) - նրանք հասկացան, որ չեն կարող մտնել Բելառուս։ Որովհետև առաջին րոպեներին, ինչպես Ռուսաստանում տարածաշրջանի մի մասն անցավ անվտանգության ուժեղացված ռեժիմի, այնպես էլ մենք։ Հենց առաջին րոպեներին ՊԱԿ-ի նախագահը զեկուցեց ինձ (նա ներգրավված է հակաահաբեկչական միջոցառումների մեջ)։ Մենք մեր ստորաբաժանումները գործի ենք դրել՝ համապատասխան մարտական իրավիճակի: Հետևաբար նրանք ոչ մի կերպ չէին կարող մտնել Բելառուս։ Նրանք դա տեսան, հետևաբար շրջվեցին և գնացին ռուս-ուկրաինական սահմանի հատված»,- ասել է Բելառուսի նախագահը։
Ձերբակալման գործողությունը, ըստ Լուկաշենկոյի, անցել է շատ սոլիդ։
Բելառուսի նախագահը բացատրել է, որ միջադեպից անմիջապես հետո երկու երկրների հատուկ ծառայությունները գործել են նախապես սահմանված ալգորիթմի համաձայն, որը սահմանել են Բելառուսի և Ռուսաստանի նախագահները։ Հենց որ երկու երկրների նախագահները հետախուզական ծառայություններից տեղեկություն ստացան, որ Բրյանսկի ուղղությամբ մեքենա է շարժվում ահաբեկիչներով, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Բելառուսը փակելու է հանցագործների հավանական տեղաշարժի իր տարածքը, իսկ ռուս. կողմը կփակի իր սեփականը: «Մենք խոսել ենք հեռախոսով։ Հարցնում եմ նրան. «Ուրիշ բան պե՞տք է»: - «Ոչ։ Ամեն ինչ կարգին է» »,- ասել է Բելառուսի նախագահը։
«Ինչու ես սա ասացի։ Որովհետև այս փախածները սկսեցին կշտամբել Պուտինին. «Ահա նա, ինչ-որ բան եղավ, բայց նա լռում է, չի խոսում, չի դիմում և այլն»: Ախր, մենք Պուտինի հետ մեկ օր չենք քնել։ Ի՞նչ գիտեն նրանք այդ մասին»,- հավելել է Լուկաշենկոն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը