Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի, News.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի: Դա ադրբեջանական տարածք է, սովետական տարիներին այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել: Արցախն էլ է սովետական ժամանակ եղել Ադրբեջանի տարածքում: Ուժեղ ենք եղել, հզոր ենք եղել, վերցրել, անկախ ենք պահել Արցախը: Հիմա էլ պարտվել ենք: Ինչո՞ւ փախաք, եկաք Արցախից»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը