Բիշքեկում Ղրղզստանի ղեկավարության դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող ադրբեջանցիներ են ձերբակալվել: Այս մասին հայտնում է KazTag-ը։
«Ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ Բիշքեկում ձերբակալվել են անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի հինգ անդամներ, ովքեր մահափորձ էին ծրագրում Ղրղզստանի ղեկավարության դեմ։ Ձերբակալվածները ժամանել են Ադրբեջանից»,- շաբաթ օրը ասվում է զեկույցում։
Ինչպես նշվում է, Ազգային անվտանգության պետական կոմիտեի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ հետախուզման մեջ գտնվող Ռայյմբեկ Մատրայմովը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
«Ազգային անվտանգության պետական կոմիտեի տվյալներով՝ նրա կալանավորման մասին գրություն է ուղարկվել ադրբեջանական կողմին։ Ներկայումս ադրբեջանցի գործընկերները քննարկում են նրա կալանավորման և Ղրղզստանին հետագա արտահանձնման հարցը։ Միաժամանակ, օպերատիվ գործողությունների ընթացքում պարզվել է, որ Ռայյմբեկ Մատրայմովը կապ է ունեցել Ղրղզստանում կալանավորված Ադրբեջանից անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամների հետ, որոնք մահափորձ էին նախապատրաստում Ղրղզստանի ղեկավարության դեմ»,- ասվում է զեկույցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը