23 03 2024

Նիկոլը բացի «Ինչպե՛ս հանձնել երկիրը թշնամուն» դասախոսությունից այլ բան չի կարող կարդալ. Գագիկ Համբարյան

Նիկոլը բացի «Ինչպե՛ս հանձնել երկիրը թշնամուն» դասախոսությունից այլ բան չի կարող կարդալ. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը բացի "Ինչպե՛ս հանձնել երկիրը թշնամում" դասախոսությունից այլ բան չի կարող կարդալ...
Բարձրագույն կրթություն չունեցող, թերուս Նիկոլը դասախոսություն է կարդում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում... Թեման էլ՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ»...

Պատկերացնու՜մ եք... Այս «կրթված» մասսան էլ նստած լսում է...

Հետաքրքիր է, հարցնելու են Նիկոլի բացած գազաբալոնների, ավտոմոբիլաշինության գործարաններից, խոստացված ինքնաթիռաշինության գործարանից, կոկորդիլոսաբուծարանից, Գյումրիի օդային տրամվայից և այլնից ինչը այս 6 տարիներին խոստացվել ու չի արվել... Կամ էլ հարցնեն, թե ինչու՞ 6 տարվա մեջ Նիկոլի օրոք մի ռեստորան կամ խանութ չբացվեց Բաղանիս-Կիրանց, Գյումրի-Մարալիկ, Գյումրի-Բավրա ավտոմայրուղիների վրա...

Հաջորդ գալուց սրան ասեք թող գնա, օրինակ՝ Գյումրի բժշկական կենտրոն ու թոքաբորբից կամ էլ գիներոլոգիայից դասեր տա բժիշկներին...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ