22 03 2024

Դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են Նարեկ Սամսոնյանի վրա



Դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք գազանաբար հարձակվել են Antifake.am կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանի վրա ու տարել: Այս մասին տեղեկանում ենք Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ հայտնի չէ, թե ուր են նրան տարել:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ գրել է. «Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին։ Այլ տեղեկություն այս պահին չունեմ: ԼՐԱՑՈՒՄ (12:30). Դատելով տեսանյութից՝ ձերբակալությունն իրականացրել է Ոստիկանության Կենտրոնի բաժինը։ Հավանաբար այնտեղ են տարել։ »։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ