19 03 2024

Երբ ասում ենք՝ չի կարելի Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ հենց սա նկատի ունենք․ պատգամավոր

Երբ ասում ենք՝ չի կարելի Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ հենց սա նկատի ունենք․ պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, վերջինիս լուռ հայացքի ներքո, քիչ առաջ բառացի հայտարարեց. «Մենք ողջունում ենք ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ ենք անում, որ իրենցից կախված ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, այս պատճառով է հենց, որ պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի»։

Երբ ասում ենք՝ չի կարելի Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ հենց սա նկատի ունենք. Ստոլտենբերգի այցի նպատակը հակառուսականության ճակատը հենց Հայաստանո՞ւմ ընդլայնելն է, ո՞րն է այս հայտարարության գինը և ո՞վ է այն վճարելու։

Հարցերս հռետորական են, պատասխաներն առավել քան ակնհայտ( Բաքվում, օրինակ, նույն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Ադրբեջանական բանակի և Թուրքիայի Զինված ուժերի սերտ համագործակցությունը մեծապես կնպաստի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը»)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ