19 03 2024

Մենք պաշտպանական գիծը հանձնում ենք Ադրբեջանին ու սպասում նրանց ողորմածությանը․ Գառնիկ Դանիելյան



Այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց․

«Ադրբեջանի ցանկացած բավարարված պահանջ ծնում է նոր պահանջ։ հաջորդիվ էլի պահանջներ կան, որ կներկայացնեն այս իշխանություններին։ Դա ռեպարացիաների հարցն է, որ բազմաթիվ անգամներ Ադրբեջանի կողմը ասել է, դա ադրբեջանցիների այստեղ վերաբնակեցման հարցն է։ Ադրբեջանը ամեն ինչն էլ համարում է իրենը։ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի ճանաչում։ Ասում է Արևմտյան Ադրբեջան է։ Հիմա որ պատերազմով սպառնա, պիտի ամբողջ Հայաստանը տանք իրե՞ն։ Ծրագիրն ու նպատակը է՞տ ա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ