Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի դիմաց բողոքի ցույց է կազմակերպել ՀՅԴ երիտասադրական կառույցը՝ Հայ երիտասարդաց դաշնակցությունը:Նրանք իրենց բողոքն են հայտնում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության կապակցությամբ, նաեւ Արցախը հանձնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու նրա վարած քաղաքականության դեմ: Ակցիայի մասնակիցները հյուպատոսության դարպասներին ամրացրել են Արցախի Հանրապետության դրոշը եւ Հայաստանի անկախության հռչակագրի մեծ տեքստը: Նրանք վարկարկում են՝ «Նիկոլ դավաճան», «Արցախը ողջ է», «Արցախը Հայաստան է», «Ամոթ Նիկոլին», «Նիկոլն ու Ալիեւը նույնն են», «Առանց Նիկոլ Հայաստան», «ազգ-բանակ-հաղթանակ»:
Ակցիայի մասնակիցներից մեկը իր խոսքում նշեց. «Դարեր շարունակ Արցախի քաջարի ժողովուրդը կռվել ու պահել է մեր հողերը ոչ նրա համար, որպեսզի դավաճան Նիկոլ Փաշինյանը դրանք հանձնի մեր դարավոր թշնամուն: Արցախը հայկական է եւ հայկական պետք է մնա, եւ շուտով հետ կգրավենք մեր հողերը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը