Այսօր՝ մարտի 14-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը հրապարակեց մի շարք միջազգային զեկույցներ, որոնցում նշվում էր Հայաստանի «կոռումպացված և քաղաքականացված» դատական համակարգի մասին։
Այնուհետև Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանում արդարադատությունը խեղաթյուրված է և պատկերավոր օրինակով այն ներկայացրեց․ «Հայաստանում Ֆեմիդայի փոխարեն, սլացիկ կնոջ փոխարեն տձև տղամարդ ա՝ մի ձեռքին բրդուչ, մյուսում՝ չագուչ: Բրդուչաչագուչային արդարադատություն»։
Դատավորն ընդհատեց Աշոտյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը