«Այնպես չի, որ Արևմուտքը Հայաստանի թշնամին է, բայց նա Ռուսաստանի թշնամին է, ուստի ջնջելով Ռուսաստանին, ըստ էության, Արևմուտքը կպնում է Հայաստանին, և այս դեպքում չի էլ թաքցնում և ասում է՝ «թքած ունեմ ՀՀ-ի շահերի վրա: Այո, Արևմուտքում մենք ունենք բարեկամներ, ոմանց հետ՝ նաև ռազմավարական հարաբերություններ, բայց ընդհանուր միտումը դրանից չի փոխվում, հենց բանը հասնում է ՀՀ-ի շահերին, որտեղ հայ-ռուսական շահերի համընկնում կա, Արևմուտքն ասում է՝ դեմ գնացեք ռուսներին: Ի դեպ, Ռուսաստանը չի ասում՝ Արևմուտքին դեմ գնացեք, ընդամենն ասում է՝ չափի մեջ մնացեք, մեզ հետ կնքված պայմանագրերը հարգեք»,- այսօր՝ մարտի 11-ին, ասուլիսի ընթացքում շեշտեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի հարևան Իրանը և ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Արևմուտքի թշնամիներն են, իսկ մենք այդ 2 երկրների հետ ամենաշատ տնտեսական կապերն ունենք:
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը