11 03 2024

Ռուսաստանում «խոպանչիների» մասին նոր օրենք են ընդունել

Ռուսաստանում «խոպանչիների» մասին նոր օրենք են ընդունել

Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որով առաջարկվում է միգրանտներին պարտավորեցնել լքել ՌԴ տարածքը, եթե նրանք չեն աշխատում ըստ իրենց պրոֆիլի։ Այս մասին հայտնում է երկրի աշխատանքի նախարարության մամուլի ծառայությանը։

Օրինագծում նշվում է, որ եթե միգրանտները հրաժարվեն աշխատել այն ձեռնարկություններում, որոնք իրենց հրավիրել են, ապա նրանք պետք է լքեն Ռուսաստանի Դաշնությունը 15 օրվա ընթացքում։

«Օրինագիծը նախատեսում է հատուկ փաստաթղթի ստեղծում, որը հաստատում է օտարերկրյա քաղաքացու՝ Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր աշխատանքի իրավունքը: Գործնականում դա նշանակում է, որ որպես կազմակերպչական հավաքագրման մաս՝ աշխատող միգրանտը կաշխատի կոնկրետ գործատուի մոտ՝ համաձայն թույլտվությունների», - ասվում է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ