ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց․
«Սա ձեր երկիրն է։ Հայաստանը բազմազան է, Հայաստանը տարբեր մարզեր, տարբեր բնավորություններ ունի, բայց այս երկիրը ձեր երկիրն է։ Այս երկիրը կարող է լինել ուժեղ երկիր, կազմակերպված երկիր, հարուստ երկիր, բոլորի հետ նորմալ հարաբերություն ունեցող երկիր և բարեկեցիկ ապրեք։ Ի՞նչ վիճակ է սա։ Ընտանիք չկա, որ իր անդամների կեսը դրսերում չեն թափառում։ Ի՞նչ է փոխվել։ Եկել էին բան փոխելու։ Ինչ եղել ավելի վատ է եղել, բոլոր դեպքերում ձախողել են։ Մեր նպատակը մեկն է ու դուք, վստահ եմ, մեր կողքին եք, պիտի կազմակերպվենք, պիտի հավատանք, որ այս վիճակից դուրս գալու հնարավորություն կա»։
Նշենք, որ արմավիրցիների հետ հանդիպմանը մասնակցում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Լևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը և Աշոտ Սիմոնյանը։
Աղվան Վարդանյանի ելույթը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը