07 03 2024

Քաղաքացին պարտավոր չէ վճարել անարդյունավետ համակարգի համար. Անդրանիկ Թևանյան



Կարծում ենք, որ տրանսպորտի գինը պետք է չփոխվի՝ տրոլեյբուսով երթևեկությունը պետք է արժենա 50 դրամ, իսկ ավտոբուսով և մետրոյով՝ 100 դրամ։ Այս մասին հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

«Թոշակառուները և հաշմանդամները պետք է կարողանան անվճար օգտվել տրանսպորտից։ Մյուս քաղաքացիների համար, եթե տրանսպորտից օգտվում են չորս և ավելի անգամ, ապա նրանց համար առաջարկում ենք ներդնել 400 դրամ արժողությամբ քարտեր՝ ակտիվացման պահից մինչև 24 ժամ ժամկետով։ Մինչև յոթ օր գործող քարտի համար առաջարկում ենք ներդնել 2000 դրամ արժողությամբ տոմսեր, որոնք կարելի է օգտագործել շաբաթվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ։ Մինչև մեկ ամիս ժամկետով քարտի համար առաջարկում ենք ներդնել նույն պայմաններով 5500 դրամանոց տոմսեր, մինչև 180 օր և մինչև մեկ տարի ժամկետով քարտի համար՝ 20 հազար դրամ և 35 հազար դրամ, համապատասխանաբար»,- ընդգծեց Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ