06 03 2024

Առաջարկվում է ստուգել որոշ պետծառայողների օրգանիզմում թմրանյութերի առկայությունը․ Խամոյանի նախագիծը

Առաջարկվում է ստուգել որոշ պետծառայողների օրգանիզմում թմրանյութերի առկայությունը․ Խամոյանի նախագիծը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հեղինակել է օրինագծերի փաթեթ, որով առաջարկում է նախաքննական և հանցագործությունների դեմ պայքարի լիազորություններով օժտված մարմինների ծառայողների, մասնավորապես՝ ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ, Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև դատախազների և քննիչների կողմից տարեկան 2 անգամ թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման անցկացման պահանջի սահմանում։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ մի կողմից կբարձրացվի հասարակության վստահությունը իրավապահ և նախաքննական մարմինների նկատմամբ, մյուս կողմից կբացառվի նման կարևորագույն լիազորություններով օժտված պետական մարմիններում կամ դրա աշխատակիցների կողմից թմրանյութերի և կամ հոգեմետ նյութերի օգտագործումը։ Նախագիծը դրվել է շրջանառության մեջ։

Ագնեսա Խամոյանի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ