06 03 2024

Ո՞նց կարող է Լավրովը հայ ժողովրդի մասին կարծիք հարցնել Փաշինյանից. Արծվիկ Մինասյան



Ինչպե՞ս կարող է Լավրովը հայ ժողովրդի մասին կարծիք հարցնել Նիկոլ Փաշինյանից, սա ճիշտ մոտեցում չէ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող այս տարածաշրջանում անտեսել ՌԴ-ի դերակատարությունը։ Սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ բացել Հայաստանը ոչնչացնելու համար նոր արհավիրքներ սկսելու։ Եվ, ոչ թե Լավրովի ուլտիմատումի լեզվով եմ արձագանքում, այլ ինքը պետք է հասկանա՝ ՌԴ-Հայաստան հարաբերությունները անձով պայմանավորված չէ։ Ո՞նց կարող է Լավրովը հայ ժողովրդի մասին կարծիք հարցնել Նիկոլ Փաշինյանից, ի՞նչ է նշանակում «կողմնորոշվեքը»»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ