Ի՞նչ բարի կամքի դրսևորում, սա ստրկացված իշխանության վարքագծի դրսևորում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը որպես «բարի կամքի դրսևորում» Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցի զինծառայողին, որը զինված հատել էր Հայաստանի սահմանը և գերեվարվել:
«Այս վարքագծով ամբողջ ազգին, պետության արժանապատվությունն է այս իշխանությունը շպրտել գետնին: Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով երբեք չի հանդուրժում ոչ միայն բարեկամությունը, այլև եղած դաշնակցային հարաբերությունները վերածում է թշնամականի, թշնամիներին ավելի է կատաղեցնում, դարձնում վայրենի: Իրենք օտարի օրակարգով ապրող իշխանություններ են, սեփական աթոռը փահելու, վայելքներից օգտվելու նպատակադրում ունեն, ուրիշ որևէ նպատակադրում չկա»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը