04 03 2024

Լավրովն ու Բայրամովը հաստատել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը

Լավրովն ու Բայրամովը հաստատել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները, փոխանցում է РИА Новости-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2 երկրների հարաբերությունների հետագա զարգացման վիճակն ու հեռանկարները և վերահաստատել Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ