Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի ձերբակալության մասին հարցին նշեց, որ ուրախ է, որ դատարանը որոշում է կայացրել կալանքի միջնորդությունը չբավարարել։
Ենթադրյալ չարաշահման շրջանում Անահիտ Ավանեսյանը եղել է առողջապահության փոխնախարար։ Նա հայտնեց, որ ինքն այս գործով չի հարցաքննվել։
«Այն, ինչ տեսել եմ որոշման մեջ, ինձ ևս գործի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ չեն հանդիսանում։ Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ներկայացված հիմնավորումներն ու փաստերը լուրջ չթվացին»,- ասաց առողջապահության նախարարը։
Հարցին՝ տպավորություն է ստեղծվում, որ էկոնոմիկայի նախարարությունից հետո առողջապահության նախարարության շուրջ են կոռուպցիոն սկանդալներ հասունանում, մտավախություն չունի՞, որ հաջորդ էտապում իր հետ կապված գործընթացներ սկսվեն, Ավանեսյանը պատասխանեց. «Ես որևէ մտավախություն, մտահոգություն չունեմ»։
Դիտարկմանը, որ Վահան Քերոբյանն էլ չուներ, նա արձագանքեց. «Վստահ եմ՝ չի էլ ունենալու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը