Եթե որոշի գալ, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան և ՌԴ արձագանքը:
«Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի, դա իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում է, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»,- ասաց նա՝ չպատասխանելով, թե ինչ շահ ունի Հայաստանն այդ այցից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը