24 02 2024

Ամենամեծ սպառնալիքն, այս պահին, Ադրբեջանի ագրեսիան է. Ջոնի Մելիքյան



Ամենամեծ սպառնալիքն, այս պահին, Ադրբեջանի ագրեսիան է: Այս մասին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի փորձը մեծ հավանականություն ունի: Այդ մասին խոսվեց նաև France24-ում: Այս պահին քի թե շատ Ուկրաինայի պատերազմից է կախված և կա միտում, որ այն կսառեցվի, իսկ Ամերիկայի ընտրություններից հետո կարող են սկսվել գործընթացներ, որոնք ազդեցություն կունենան նաև մեր տարածաշրջանում»,- նշեց նա:

Քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ