23 02 2024

Նախազգուշացում․ Նարեկ Մանթաշյան

Նախազգուշացում․ Նարեկ Մանթաշյան

 

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նախազգուշացում!!!

Երկրի փաստացի, ցավոք, ղեկավարը երկու հայտարարություն է անում. 

  1. ՀԱՊԿ Հայաստանի անդամակցությունը սառեցված է
  2. Ադրբեջանը պատրաստվում է հարձակման

Առաջին հայացքից էլ երևում է, որ սրանք նոր արհավիրք են բերում մեր երկիր ու նախապես պայմանավորվել են թշնամու հետ ու հեշտացնում են թշնամու հարձակմամբ հաղթանակը:

Սրանց գալու օրվանից գոռում ենք, որ եկել են հող տան, երկիրը վերացնեն, բայց գտնվում են մարդիկ, որ սեփական սխալի համար մեղանչելու փոխարեն, սրանց համար արդրացում են որոնում.

Ռուսնա մեղավոր, նախկիններն էին ծախել, Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք և այսպես շարունակ:

Հետաքրքրական է նաև, որ նմանները իրենց պապական ժառանգություն կիսելուց երկու եղբայր պատրաստ են մի քանի մետր քառակուսու համար իրար կոկորդ պատռել, բայց օրինակ Արցախի համար պայքարել՝ ոչ, բայց սա այլ խոսակցության նյութ է.

Հիմա կրկին զգուշացնում ենք, որ կանգնած ենք արհավիրքի նոր ալիքի առաջ ու կրկին սպռնալիք կա, իշխանությունը իմպոտենտ է, դրան գումարած հեռացնում է միակ հնարավոր փրկօղակը, ՀԱՊԿ-ը գուցե լավագույն պաշտպանական կառույցը չէ, բայց այն միակն է այս պահին և հետևաբար նրանց հեռացնելը հերթական դավաճանությունն է:

Կենցաղում սա նման է, երբ բակում կռիվ անես, իմանաս որ շուտով հավաքված գալու են տանդ վրա, մտնես տուն ու բոլոր պաշտպանական համակարգերիցդ՝ Տատիկ, պապիկ, ծնողներ, մեծ եղբայր և այլն հրաժարվես՝ պնդելով որ բարեկամ չունես...

Այսքանից հետո երբ արհավիրքը գա ու լինեն էլի սրանց արդարացնողներ, ապա պակաս անբարոյականի վաստակն էլ դուք չեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ