17 02 2024

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանը

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ օրը Մյունխենում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, և վստահություն է հայտնվել, որ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ