16 02 2024

Վահան Քերոբյանը հրաժարականի մասին բացահայտում է արել

Վահան Քերոբյանը հրաժարականի մասին բացահայտում է արել

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է իր հրաժարականին:

 «Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել։ Էն պահն ա, որ եթե ուրախ չեն իմ աշխատանքի համար, իմ աշխատանքը պահանջված չէ, ես մի վայրկյան ավել չեմ մնա»,- ասել է Քերոբյանը։

 Հարցին՝ չեն պատճառաբանե՞լ, պատասխանել է. «ինձ պետք չեն պատճառաբանություններ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա տնային կալանքը:

Վահան Քերոբյանը հրաժարական է տվել փետրվարի 14-ին՝ այդ մասին հանրությանը տեղեկացնելով ֆեյսբուքյան գրառման միջոցով:


Կարդացեք նաև՝ 
Իշխանությունները, որ հասկանան ինչ են անում՝ կգժվեն. Քաղաքացիներն իշխանությունների՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մասին

Կարդացեք նաև՝ «Կարճ ասած»․ Պոզով, պոչով ու նաև՝ ազգուտակով կոռուպցիան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ