14 02 2024

Իրանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Իրանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության և հանգստության պահպանման կոչ է արել։

Անհանգստություն հայտնելով լարվածության աճի և բախումների կապակցությամբ՝ Քանանին հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել և վերահաստատել, որ «տարածաշրջանում կայուն խաղաղությունը հնարավոր է միայն երկխոսության ու դիվանագիտության միջոցով»։

Այս ուղղությամբ նա վերահաստատել է «երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումն արագացնելու անհրաժեշտությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ