Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ` Մարիամ Մարգարյանի ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ վարույթը։ Փետրվարի 12-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որում համապատասխան որոշում է կայացվել։
«Վարույթը դադարեցվել է, քանի որ ընկերությունը ամբողջությամբ մարել է պարտքը», - հայտնել են ՀՌՀ մամուլի ծառայությունից։
Հեռուստաալիքի նկատմամբ տուգանքներ չեն կիրառվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի եղբոր կինն ազատ է արձակվել: Որոշվել է նրա նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը