Պարգևավճարների և տրանսպորտի սուբսիդավորման թվերն իրար հետ աղերս չունեն։ Այս մասին Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 9-ի նիստում հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իրենց պարգևավճարներից հրաժարվելու և այդ գումարներով տրանսպորտը սուբսիդավորելու ընդդիմադիր ավագանու անդամի առաջարկին։
«Պարգևավճարները կրճատելը տեղին չէ»,- նշեց նա։
Ի պատասխան՝ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանը ասաց, որ առաջարկում է կրճատել ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցների, այլև բոլոր գերատեսչությունների պարգևավճարները, այդ թվում՝ ԱԺ, Կառավարություն, ԱԳՆ և այլն։
Նիստի հեռարձակումը դիտեք հղմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը