08 02 2024

Հիմա դուք ո՞ւմ շահերն եք սպասարկում. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին



Սահմանադրության փոփոխության պահանջ դրել է Ադրբեջանը. անգամ, եթե դուք ուզում եք բարելավել այն, հաշվի առնելով, որ նման պահանջ դնում է թշնամի պետությունը՝ դուք պետք է հետ կանգնեք այդ մտքից: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Անկախության հռչակագիրը, որը վկայակոչվում է նաև Սահմանադրության պրիամբուլայում՝ պարունակում է երկու սկզբունքային կարևորության հարց.

1. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն
2. ՀՀ-ի հանձնառություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, սատարման հարցում:

Ընդ որում՝ այս երկու դրույթները ներկա քաղաքական մեծամասնության նախընտրական ծրագրի դրույթներն էին: Հիմա, որ դուք ուզում եք փոխել դրանք, ո՞ւմ շահերն եք սպասարկում»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ